ՑԱՆԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

11:00 - 02 Ապր, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն   / ԵՕԿ /  ընդլայնում է Եվրոպական  խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:   2023թ. ամռանը Լեհաստանում  կայանալիք  երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու  եռամարտի ներկայացուցիչները:

Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր  են, սիրված են երկրպագուների շրջանում:  2023-ի խաղերի  ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում : Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն  << Փարիզ – 2024 >>   ամառային մարզահանդեսի ուղեգրեր:

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝  մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

 

 

Այլ նորություններ