ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԵՏՈ

10:47 - 23 Հուն, 2022

Կորոնավիրուսի  պատճառով,  եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական   միջոցառումներն անցկացրել են հեռավար ձևաչափով: Նման վիճակ էր նաև սուսերամարտի եվրոպական ֆեդերացիայում: Եվ ահա, ինչպես ասում են,  վերջապես սառույցը կոտրվել է   և Անթալիայում տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի արտահերթ համաժողովը:

Մասնակիցների թվում է եղել նաև ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր սուսերակիր Արմեն Գրիգորյանը: 

Նա զրույցի ժամանակ ասաց, որ զեկուցումով հանդես է եկել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յացեկ Սլուպսկին: Պաշտոնյան տեղեկացրել է, որ հայտնի պատճառներով ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի  Ստանիսլավ  Պոզդնյակովը հրաժարական է տվել և ինքն է հանդիսանում ժամանակավոր պաշտոնակատարը:

Համաժողովում հարց է բարձրացվել մրցումներում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության մասին: Քվեարկությամբ  որոշվել է  / 24 կողմ , 17 դեմ / ՝ մասնակցության օգտին:

 

Այլ նորություններ