Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարը: Վերջին օրը կրակագիծ դուրս եկած հրաձիգները մրցեցին օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախ՝ խառը վազք մրցաձեւերում:
Մրցանակային տեղեր զբաղեցրին.
Օդամղիչ ատրճանակ, տղամարդիկ, 60 կրակոց. Զավեն Իգիթյան, Նորայր Առաքելյան, Գեւորգ Մելքոնյան:
Օդամղիչ ատրճանակ, կանայք, 40 կրակոց. Էլմիրա Կարապետյան, Գոհար Դանիելյան, Նարե Գաբրիելյան:
Վազող թիրախ՝ խառը վազք, տղամարդիկ, 2x20 կրակոց. Հովհաննես Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Ալեքսանդր Անդրեասյան:
Վազող թիրախ՝ խառը վազք, կանայք, 2x20 կրակոց. Լիլիթ Մկրտչյան, Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան:
Հուշամրցաշարն անցկացվեց վեցերորդ տարին անընդմեջ:
Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի