ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄԻ ՆԻՍՏՈՒՄ

15:17 - 09 Սեպ, 2022

Շվեյցարիայի Լոզանում մեկնարկել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի երկօրյա  նիստը ՝ հիբրիդային համակարգով:  

Միջոցառման առաջին օրը մասնակիցները քննարկել են <<  Կանվոնդո – 2024 >>`  պատանեկան և << Միլանո-Կորտինա – 2026 >>  ձմեռային օլիմպիական խաղերի որակավորման մրցումների  սկզբունքները: Կանոնները պետք է սահմանեն միջազգային մարզական ֆեդերացիաները և ներկայացնեն գործկոմի հաստատմանը:

Հաստատվել են << Փարիզ - 2024 >> -ի  մրցումների  ժամանակացույցի փոփոխությունները: Լսվել է նաև <<  Լոս Անջելես – 2028 >>  –ի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը:  

ՄՕԿ –ը   բազմաթիվ  մտահոգություններ ունի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA /  կառավարման վերաբերյալ: Կազմակերպության գործկոմը այդ առթիվ  նամակ է ուղարկել IBA-ին:

Բռնցքամարտը ներկայումս ընդգրկված  չէ 2028թ.  Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի  ծրագրում:Պատճառաբանվում է, որ մարզաձևում ցանկալի առաջընթաց չկա: Բայց   ՄՕԿ –ը   կշարունակի հետևել կառավարման աշխատանքներին:

Ինչպես հայտնի է, << Տոկիո-2020 >> - ի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացվել են ՄՕԿ-ի աշխատանքային խմբի ղեկավարությամբ, որովհետև  IBA-ն զրկվել էր  նման հնարավորությունից։

Նշանակվել է ֆեդերացիայի նախագահի  նոր ընտրություն, որը կանցկացվի սեպտեմբերի 24 – ից հոկտեմբերի 1 –ը ՝ Երևանում:

 

 

Այլ նորություններ