Պրահայում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի հերթական առաջնությունը , որին մասնակցում են 40 երկրների 345 մարզիկ – մարզուհիներ։ Խաղարկվող մեդալների 14 հավաքածուների համար պայքարն ընթանում է տղամարդկանց և կանանց յոթական քաշային կարգերում: Առաջնությունը վարկանիշային է և մասնակիցները պայքարում են Տոկիոյի օլիմպիական ուղեգրերի միավորներ ձեռք բերելու համար։
Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը: Այսօր ՝ նոյեմբերի 20-ին նա իր առաջին հանդպումը կանցկացնի Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Էսպոսիտոյի հետ:
Ավելորդ չէ նշել ,որ կազմակերպիչները մշակել են համաճարակի անվտանգության բոլոր պաշտպանական միջոցառումները։ Տեղաշարժը հյուրանոցում բացառապես դիմակներով է, պետք է պահպանվի սոցիալական հեռավորություն, բոլոր մասնակիցները անցել են համապատասխան թեստավորում, իսկ մարզասերները մրցումների ընթացքին կարող են հետևել հեռուստատեսությամբ։