Փարիզի օլիմպիական խաղերում երկրների նվաճած մեդալների հաշվարկով կազմվում է մրցաշարային աղյուսակ:
Օգոստոսի 6 –ի մրցավարտից հետո լավագույն հնգյակը հետևյալ տեսքն ունի. ԱՄՆ՝ 86 մեդալ / 24 ոսկե և 31 –ական արծաթե ու բրոնզե մեդալ /, Չինաստան ՝ 59 / 22+ 21 + 16 / , Ավստրալիա ՝ 35 / 14 + 12 + 9 /, Ֆրանսիա ՝ 48 / 13 + 16 + 19 /, Մեծ Բրիտանիա ՝ 46 / 12 + 15 + 19 /:
Մեդալակիր ունի 76 երկիր, Հայաստանը առայժմ 58 –րդն է:
Մեր պատվիրակությունից այսօր մրցասպարեզներում հանդես կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /, Մալխաս Ամոյանը / 77 կգ /, Սլավիկ Գալստյանը / 67 կգ / և վազորդ Երվանդ Մկրտչյանը / 800մ. /: