Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ավարտվեց Եվրոպայի փոքր երկրների կանանց բասկետբոլի առաջնությունը:
Խմբային մրցաշարում, ինչպես հայտնի է, մեր թիմը ճանաչվեց երրորդը և պայքարը շարունակեց 5 – 8 –րդ տեղերի համար:
Հայաստանի հավաքականը մարտական տրամադրությամբ խաղադաշտ մտավ վրաստանցիների դեմ խաղում և 81 : 58 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Դա երևի թուլացրեց հայ մարզուհիների զգոնությունը: Խաղասկզբից այդ հանգամանքը զգացվեց տանտիրուհիների հետ խաղում, արդյունքում գրանցվեց պարտություն՝ 39:53 և առաջնությունում մեր ընտրանին գրավեց վեցերորդ տեղը:
Նշած երկու մրցամարտում մեր թիմից արդյունավետ նետումներով աչքի ընկավ Կայլա Քեշմեշյանը:
Ստուգատեսում հայ բասկետբոլիստուհիների ելույթները դժգոհելու տեղիք չեն տալիս: Ավելին, 14 տարվա ընդմիջումից հետո ՀՀ բասկետբոլի ֆեդերացիային հաջողվեց ձևավորել նոր հավաքական, որը տեղ ունեցավ ուժեղագույն վեցյակում: