Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպիչները ջրի բարձր մակարդակի պատճառով երկրորդ անգամ հետաձգել են Սենա գետի վրա նախատեսված միջոցառման բացման արարողության փորձը։
Առաջին փորձը պետք է կայանար ապրիլի ութին, երկրորդը ՝ մայիսի 27 –ին: Պաշտոնյաները հավաստիացնում են, որ միջոցառումը տեղի կունենա, երբ եղանակային պայմանները բարենպաստ լինեն:
Նշենք, որ ամառային խաղերի պատմությունում բացման արարողությունը առաջին անգամ կանցկացվի մարզադաշտից դուրս:
Այնուամենայնիվ, հավակնոտ ծրագիրը բարձր ռիսկային է համարվում, քանզի Սենայում կմրցեն նաև բաց ջրերում լողի և եռամարտի մրցումների մասնակիցները:
<< Փարիզ - 2024 >> -ի կազմակերպիչներն ասում են, որ խաղերին ընդառաջ լրատվամիջոցների անհանգստությունն ու բացասական լուսաբանումը սովորական երեւույթ է ընդունող երկրներում և շարունակում են լավատես լինել: