Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսված են համապատասխան սահմանափակումներ: Նպատակը մասնակիցների անվտանգության ապահովումն է:
ՄՕԿ- ն այս առումով սերտորեն համագործակցում է չինացի գործընկերների հետ: Հրատարակված ձեռնարկները հիմնված են գիտական խորհուրդների մշակումների վրա և համապատասխանում են համավարակի իրավիճակի զարգացման փոփոխություններին:
Ինչ վերաբերում է օրերս տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության ընդհատմանը, ապա ՄՕԿ –ը օգտագործում է միջազգային այլ մարզական իրադարձությունների փորձը, ներառյալ՝ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջողությունը և կորոնավիրուսային քաղաքականությունը:
Պեկինի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 32 օր: