Կանադայի Մոնրեալ քաղաքում, գեղասահքի աշխարհի առաջնությունում, սպասելիքներն արդարացրեց Հայաստանը ներկայացնող, մոսկվացի 17 -ամյա Սեմյոն Դանիլյանցը:
Ինչպես հայտնի է, նա կարճ ծրագրում գրավել էր 23 –րդ տեղը, մտել էր 24 ուժեղագունների շարքը և իրավունք ստացել հանդես գալ նաև ազատ ծրագրում: Այդ մրցաձևում Սեմյոնը զարգացրեց հաջողությունը. վաստակեց 140 , 53 միավոր, ճանաչվեց 21 -րդը և երկու ծրագրերի ընդհանուր արդյունքով գրավեց 22-րդ տեղը։