Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում հյուրընկալվելիս երկու հանդիպում անցկացրեց «Նեման-2-ի» հետ, որից առաջինում հաղթանակ տարավ 6:4 հաշվով, երկրորդում պարտվեց՝ 3:5:
«Արարատը» 40 խաղից հետո 74 միավորով 14 թիմերի մեջ զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի Բելառուսի մինչեւ 18 տարեկանների հավաքականի հետ հետ հունվարի 27-ին եւ 28-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ