Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ:
Հայաստանցի շախմատիստը համառ պայքարում պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովին: Դիմակայության ելքը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ Արոնյանը հաղթեց 4.5:3.5 հաշվով:
1/8 եզրափակչում Լեւոն Արոնյանը կխաղա ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:
Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի