Բռնցքամարտի ՀՀ հավաքականի ծաղկաձորյան 12 –օրյա ուսումնամարզական հավաքը կավարտվի վաղը ՝ հուլիսի մեկին:
Մարզիկները մի քանի օրով կմեկնեն իրենց բնակավայրերը և հուլիսի հինգից Երևանի օլիմպավանում կրկին կներգրավվեն մարզումներում: Այդ փուլում մարզիչները անհատական մոտեցումներ կդրսևորեն հատկապես Տոկիոյի ռինգում մենամարտողների նկատմամբ:Նկատի կունենան նույնիսկ տղաների առաջին մցելույթների ժամկետները: Պետք է նրանց հասցնել իրենց մարզավիճակի գագաթնակետին:
Հիշեցնենք, որ խաղերում հանդես գալու ուղեգրեր են նվաճել Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, Հովհաննես Բաչկովը / 63 կգ / և Արման Դարչինյանը / 75 կգ /:
32-րդ ամառային օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 23 օր: