Մոսկվայում անցկացվել է սամբո ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը նվիրված էր մարզաձևի հիմնադիրներից ռուս Անատոլի Խառլամպիևի հիշատակին։
Մրցաշարին մասնակցած 14 երկրների 130 մարզիկ – մարզուհիների թվում էին նաև Հայաստանի պատվիրակները։ Նրանք նվաճել են հինգ մեդալ:
Տիգրան Կիրակոսյանը / 57 կգ / մարզական սամբոյում դարձել է արծաթե մեդալակիր։
Նման պատվի է մարտական սամբոյում արժանացել Սամվել Բադալյանը/ 68 կգ /։
Բրոնզե պարգևներ են ստացել Արամ Աղաջանյանը / 62 կգ /, Վահագն Չալյանը / 90 կգ / և կանանց պայքարում ՝ Վարսիկ Գրիգորյանը / 56 կգ /։