Հունգարիայի Գյոռ քաղաքում շարունակվում է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը։
Լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ ոճում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Բարսեղյանը գրանցեց 23։71 արդյունք։
Հայ ձյուդոիստներից Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) հասավ մինչեւ սփոփիչ գոտեմարտի երկրորդ շրջան, որտեղ զիջեց չեխ Յան Սվոբոդային։ Ղալաչյանը սկսել է 1/32 եզրափակչից։ Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է Տուրպալ Ջոուկաեւին (Ֆինլանդիա), ապա Իան Սթորմերին (Գերնանիա)։ 1/8 եզրափակչում հայ ձյուդոիստը զիջել է Վադիմ Չեռնովին (Ուկրաինա)։ Իսկ սփոփիչ գոտեմարտի առաջին շրջանում Արտյոմը հաղթել է Սանդրո Ռազմաձեին (Լատվիա)։
66 կգ քաշային կարգում ձյուդոյիստ Ռոբերտ Թորոսյանը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց Ռեմի Օլիվիեյրային (Ֆրանսիա)։ Սակայն Թորոսյանը 1/8-ում զիջեց Արտյոմ Գալակտիոնովսին (Լատվիա) եւ դուրս մնաց հետագա պայքարից։
Ձյուդոյի աղջիկների պայքարում Նունե Նազարյանին (48 կգ) առաջին գոտեմարտում չհաջողվեց հաղթել Ռեխեպիլ Արբրեշային (Մակեդոնիա)։ Նազարյանը նույնպես դուրս մնաց հետագա պայքարից։
Մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանին էլ չհաջողվեց հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը։
Լուսանկարները` այստեղ