Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները հատել են հասարակածը:
Տղամարդկանց պայքարում վեց հնարավորից հինգ միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Արման Փաշիկյանը: 3 , 5 –ական միավոր ունեն Սամվել Տեր – Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց մրցաշարում խաղացված վեց փուլերում իր հաշվին հինգ հաղթանակ և մեկ ոչ ոքի է գրանցել միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը, որը 5, 5 միավորով առաջատարն է: 4 միավոր է վաստակել երկրորդ տեղում ընթացող Սիրանուշ Ղուկասյանը,իսկ երրորդը երեք միավորով Սուսաննա Գաբոյանն է:
Այսօր ` հունվարի 18 –ին տեղի կունենան յոթերորդ փուլի հանդիպումները:
Մրցումները եզրագիծը կհատեն հունվարի 20 –ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին