Հին վնասվածքը խանգարեց Անդրանիկ Կարապետյանին

20:00 - 23 Փետ, 2018

Այսօր ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության երրորդ օրը մարզիկները մրցեցին 85 եւ 94 կգ քաշային կարգերում: Չեմպիոններ եւ մրցանակակիրներ դարձան՝

85 կգ. Հակոբ Մկրտչյան (355 կգ), Կարեն Ավագյան (340 կգ), Վարդան Մանուկյան (330 կգ)

94 կգ. Սամվել Բաբակյան (343 կգ), Կարուշ Ղուկասյան (339 կգ), Արսեն Մարտիրոսյան (325 կգ):

Մրցելույթն անսպասելիորեն ավարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանի համար: Հաղթողի գլխավոր հավակնորդը պոկում վարժությունում ցույց տվեց լավագույն արդյունք՝ 165 կգ: Սակայն հրումում չկարողացավ բարձրացնել 181, այնուհետեւ 185 կգ քաշերը եւ հրաժարվեց երրորդ մոտեցումից: Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով, վերջին մարզումների ժամանակ Անդրանիկին վնասվածքը զգացնել էր տալիս:

 

Այլ նորություններ