Հայտնի են ձյուդոյի Հայաստանի երիտասարդների ու պատանիների առաջնությունների հաղթողները

16:45 - 27 Փետ, 2018

Փետրվարի 23-25-ը Գյուրիում կայացել են ձյուդոյի երիտասարդների եւ պատանիների Հայաստանի առաջնությունները:

Երիտասարդ տղաների պայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ դարձել են՝ Գասպար Հայրապետյանը (55 կգ քաշային կարգ), Էրիկ Հարությունյանը (60 կգ), Մերուժան Սարգսյանը (66 կգ), Արման Դրմեյանը (73 կգ), Կարեն Հովհանիսյանը (81 կգ) եւ Արման Ավանեսյանը (90 կգ):

Երիտասարդ աղջիկները մրցել են երկու քաշային կարգերում: Առաջին տեղը զբաղեցրել են Ռուզաննա Բալասանյանը (48 կգ) եւ Վարսիկ Գրիգորյանը (57 կգ):

Պատանիների պայքարում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել են՝ Գեւորգ Վարդանյանը (50 կգ), Յուրի Իսրայելյանը (55 կգ), Վահե Աղանյանը (60 կգ), Արսեն Ավեդիսյանը (66 կգ), Մեսրոպ Բասալյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Ժորա Բաղդասարյանը (90 կգ) ու Դավիթ Հարությունյանը (90+ կգ):

Աղջիկները հանդես են եկել մեկ քաշային կարգում, որտեղ հաղթողի կոչումը նվաճել է Ռուզաննա Բալասանյանը (48 կգ):

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ առաջնություններն անցկացվել են Գյումրիում, որպեսզի ընդլայնեն մարզաձեւի աշխարհագրությունը մեր երկրում:

Առաջնությունների արդյունքներով ձեւավորվեցին երիտասարդների եւ պատանիների հավաքականները: Առաջիկայում թիմերն ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Օլիմպավանում:      

 

Լուսանկարը՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի         

Այլ նորություններ