Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում:
Հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ մարզիկները դեռեւս լավագույն մարզավիճակում չեն.
«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մարտի 22-ին, որակավորման փուլից:
Լուսանկարը` Հակոբ Սերոբյանի անձնական արխիվից