Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական մարզական խաղերի 100 օրվա հետհաշվարկը տրված է։
Մինսկ-2019-ի ղեկավարներից Գեորգի Կատուլինն այդ կապակցությամբ հանդիպել է լրագրողների հետ եւ պատմել է, որ եվրոպական ու միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները բարձր են գնահատել Բելառուսի մայրաքաղաքի մարզական կենտրոնների պատրաստությունը Խաղերին: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է տեսահոլովակ՝ նվիրված Եվրոպական խաղերի նախապատրաստության հիմնական փուլերին:
Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձեւերում: Հայաստանն արդեն ուղեգրեր է ապահովել սամբոյում, հեծանվասպորտում, բռնցքամարտում, հրաձգությունում եւ թիավարությունում: