Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Հունվարի 31 –ին մեր թիմը կմեկնի Իրան :
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝ + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ / և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / կմասնակցեն փետրվարի 2 – 4 –ը Ռաշտ քաղաքում կայանալիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Հավաքականի մյուս անդամները տեղերում կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։