ԵԿՈՂ ՏԱՐԻ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

11:07 - 16 Մայ, 2023

Տաշքենդում անցկացված տղամարդկանց  բռնցքամարտի  աշխարհի առաջնության ընթացքում  մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի / IBA / տնօրենների խորհուրդը որոշել է  կանանց  2024թ. աշխարհի առաջնությունը անցկացնել  Ղազախստանի Աստանայում:

Ի դեպ, IBA –ն արդեն կրկնապատկել է կանանց հաջորդ առաջնության մրցանակային  հիմնադրամը, որը  կկազմի 4,8 միլիոն դոլար:

Նշվել  է նաև, որ միջազգային ֆեդերացիան  վերջերս ՄՕԿ-ին է  տրամադրել 400 էջից բաղկացած համապարփակ զեկույց, որն անդրադառնում է կառավարման բոլոր խնդիրներին: IBA-ի նախագահ Կրեմլյովն այդ առթիվ ասել է, որ իրենք  լիովին թափանցիկ և բաց են ու  սպասում  են  ֆեդերացիայի  նշանակալի առաջընթացի արդարացի գնահատմանը: Կազմակերպությունը բարելավել է կառավարումը ՝  ժողովրդավարական ընտրություններով, սահմանադրական կարևոր փոփոխություններով, ֆինանսապես կայուն է, մարզիկներին աջակցություն և մրցանակային գումար է տրամադրում, զգալիորեն բարելավվել է մրցավարական համակարգը ՝ պաշտոնյաների ստուգման գործընթացի և մենամարտերի վերանայման նոր համակարգի շնորհիվ։ 

 

 

 

 

Այլ նորություններ