ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

15:27 - 03 Հուլ, 2024

Հուլիսի 26-ին  Ֆրանսիան կընդունի ամառային 33 –րդ  օլիմպիական  խաղերը։ Համաշխարհային խոշոր մարզական այդ իրադարձությանը  կմասնակցեն նաև  պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Խաղերը բացառիկ հնարավորություն են մասնակից երկրներին միավորելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը առաջարկել են  համաժողով  անցկացնել խաղերի բացման արարողության նախօրեին՝ հուլիսի 25-ին:

Միջոցառմանը կմասնակցեն տարբեր երկրների և կառավարությունների շուրջ 500 պատվիրակներ.  միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, մարզիկներ,  սպորտային շարժման ներկայացուցիչներ և այլն

Նպատակն է սկսել սպորտ և կայունություն գլոբալ նախաձեռնությունը տարբեր ոլորտներում՝ կրթություն և զբաղվածություն, առողջություն և սնուցում, հավասարություն և ներառականություն, կայունություն և ժառանգություն, ֆինանսներ, տնտեսական զարգացում,  ընդհանուր բարիքների պահպանում: Նկատի է առնված կլիման, կենսաբազմազանությունը, խաղաղությունը, գենդերային հավասարությունը, կրթությունը, առողջությունը և այլն:

 

Այլ նորություններ