Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի հրաձգության առաջնությունը: Չեմպիոններն ու փոխչեմպիոնները միանգամից կարժանանան Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի:
Մեր երկրի 16 պատվիրակներից առաջինը կրակագիծ ելան շարժական թիրախ` ոչ օլիմպիական մրցաձևի երեք մարզուհիներ: Օդամղիչ հրացանով, 30 + 30 կրակահերթերից հետո, Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավեցին համապատասխանաբար 7 –րդ, 8 –րդ, և 10 –րդ տեղերը / 10 մ. մրցատարածությունում /:
Թիմային պայքարում, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակներից հետո, մեր եռյակը 1637 միավորով դարձավ երրորդ մրցանակակիր: