Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Մեր հավաքականին երկրորդ մեդալը բերեց 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը: Նա պոկեց 140 կգ, հրեց 166 կգ և երկամարտի 306 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: