ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՆԱԿ

11:07 - 23 Նոյ, 2022

Իսպանիայում  շարունակվում է  բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / գերազանց մենամարտ անցկացրեց քառորդ եզրափակիչում: Այդ փուլի երրորդ ռաունդում նա  իրար հաջորդած  նոկդաուններով հավասարակշռությունից դուրս բերեց  մեքսիկացի Ռաուլ Էռերիային և ժամանակից շուտ հաղթանակ տոնեց: Արդյունքում Էրիկը  մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Եզրափակիչ մտնելու համար մեր պատվիրակը այսօր, Երևանի ժամանակով 17. 00 –ին կմրցի անգլիացի մարզիկի հետ:

 

 

 

Այլ նորություններ