33 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը կմեկնարկի 2024թ. ապրիլի 16-ին՝ Օլիմպիայում: Հունաստանի Աթենքից այն Մարսել կհասնի մայիսի 8-ին:
<< Փարիզ - 2024 >> կազմկոմիտեն Սորբոնի համալսարանի պատմական և խորհրդանշական վայրում ներկայացրել է օլիմպիական ջահի փոխանցման երթուղին: Հենց այդտեղ է ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենը հանդես եկել ելույթով:
Ֆրանսիայի 65 վարչական տարածքներով կրակը 68-օրյա ճանապարհորդություն կանցկացնի 10 հազար ջահակիրների միջոցով:
<< Փարիզը կհայտարարի ամառային օլիմպիական խաղերի վերադարձը 100 տարի անց։ Այնտեղ կցուցադրվեն երկրի անհավանական ժառանգությունը, բնապատկերները, թանգարանները, արվեստը և իհարկե` նրա մարդկանց >> ,- ասել է կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն: