Եվրոպական ամառային երրորդ խաղերի մեկնարկին մնացել է ընդամենը 69 օր։ Լեհաստանում ապրիլի 12 –ից սկսվել է այդ մարզական իրադարձության ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերի մրցումների տոմսերի վաճառքը: Գները տարբեր են՝ կախված մարզաձևի կարգից, փուլից (օրինակ՝ որակավորում, կիսաեզրափակիչ, եզրափակիչ և այլն ), տրիբունաներում ընտրված նստելատեղից: Գները տատանվում են 20 - ից (4 եվրո) մինչև 90 (20 եվրո) լեհական զլոտի:
Տոմսերի մեծ մասը վաճառքի է հանվել հենց սկզբից: Ավելի ուշ հասանելի կլինեն նաև խաղերի բացման և փակման արարողությունների տոմսերը։
Որոշ մրցաշարերի մուտքն անվճար է լինելու։ Առանց տոմսի կարելի է վայելել պադել, թեքբոլ, մուաթայ, քիքբոքսինգ, ինչպես նաև աթլետիկա մարզաձևերի մրցումների առաջին երեք օրերի մասնակիցների ելույթները: