Իրանում ընթանում է սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է «Ֆուտզալ բիզնես լիգա» հավաքականը: Առաջնության երկրորդ տուրում Հայաստանի թիմը 10:2 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն:
«Ֆուտզալ բիզնես լիգա» հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Էդգար Ստեփանյանը եւ Արտավազդ Գրիգորյանը (3-ական), Տիգրան Զաքարյանը (2), Աշոտ Նազարեթյանը (1), Հայկ Կիրակոսյանը (1):
Առաջին տուրում հայկական թիմը ոչ-ոքի է խաղացել Իրանի ընտրանու հետ (4:4) : Այսօր «Ֆուտզալ բիզնես լիգա» հավաքականի մրցակիցը Հունգարիան է:
Աղբյուրը եւ լուսանկարը` «Ֆուտզալ բիզնես լիգայի» պաշտոնական կայք