ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՝ ՎԱՌՆԱՅՈՒՄ

10:55 - 29 Հոկ, 2020

ՀՖՖ –ն հայտնում է, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ կկայանան Վառնա քաղաքում: 

Համաձայն ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ փետրվարին կայացած վիճակահանության՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է կայանային ապրիլին: COVID-19-ի համավարակի պատճառով  հանդիպումները հետաձգվել էին: 

Որոշվել է, որ թիմերի միջև 2 հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, և նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 

 

 

Այլ նորություններ