ԿԱՐԵՎՈՐԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

15:47 - 18 Հուն, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քննարկում է COVID-19- ով հիվանդացած ու ապաքինված  մարզիկներին Պեկինի խաղերին թույլատրելու  հակահամաճարակային կանոնները փոխելու հնարավորությունը։ Այս մասին ասել է ՄՕԿ-ի տնօրեն Պիեռ Դյուկրեն։ 

Մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել թեստից հետո  խաղեր մեկնելու ժամկետը: Հարցը քննարկվում է բժիշկ-փորձագետների հանձնախմբի  հետ:

Բոլոր իրավիճակները կքննարկվեն առանձին, որպեսզի ՄՕԿ-ը և Պեկին 2022-ի կազմկոմիտեն գնան փոխզիջման  և  անեն  ամեն ինչ   մարզիկների ապահով մասնակցության համար:

Այն մարզիկները, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, պետք է լրացուցիչ հետազոտություն անցնեն, եթե հիվանդությունը ընթացել  է Պեկին մեկնելուց 30 օր առաջ։ 

Այլ նորություններ