ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

10:57 - 04 Դեկ, 2023

Ինչպես հայտնի է << Փարիզ - 2024 >>  օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք Հայաստանից առաջինը նվաճել է հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա կայուն մրցելույթներ է ունենում միջազգային մրցաշարերում և տուն է վերադառնում մրցանակներով:

Երևանցի մարզուհին հաղթողի պատվին արժանացավ Լեհաստանի Բելաստոկ քաղաքում անցկացված միջազգային  ստուգատեսում: Օդամղիչ ատրճանակով, 10մ. հեռավորությունից, մեր առաջատարը վաստակեց 237, 6 միավոր և գրավեց առաջին տեղը:

Սեյրան Նիկողոսյանի գլխավորած հրաձգության մեր հավաքականը Լեհաստանից այսօր կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որպեսզի  մասնակցի դեկտեմբերի ութին այնտեղ սկսվելիք միջազգային մրցաշարի:

Այլ նորություններ