ԵՐԿՐՈՐԴ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

10:07 - 17 Դեկ, 2022

Բոգոտայում ավարտվեց  ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը Հայաստանի հավաքականի հաշվին գրանցվեց երկրորդ բրոնզե մեդալը: Հասկանալի է, որ այդ պարգևին արժանացել է գերծանրքաշային կարգը ներկայացնող մարզիկը: Նա գյումրեցի Վարազդատ Լալայանն է, որը երկամարտի 461 կգ  ( 215+246 ) արդյունքով գրավեց երրորդ տեղը:

Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց մեկ այլ գյումրեցի ՝ Գոռ Մինասյանը, որը աշխարհի առաջնությունում առաջին անգամ հանդես եկավ Բահրեյնի դրոշի ներքո: Նրա ցուցանիշն է 462 կգ ( 212+250 ):

Նրանց պայքարին մասնակցեց նաև նշանավոր Սիմոն Մարտիրոսյանը, որը մինչ այս ներկայացնում էր 109 կգ քաշային կարգը: Այս անգամ Սիմոնը գրավեց իր համար անսովոր ՝ ութերորդ տեղը՝   425 կգ ( 190+235 ) արդյունքով:

Հիշեցնենք, որ Բոգոտայի ստուգատեսում մեր թիմի օգտին բրոնզե մեդալ էր նվաճել նաև գյումրեցի, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը:

 

 

Այլ նորություններ