Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Այժմ հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
7-րդ տուրի մյուս արդյունքները. Կրամնիկ - Կարլսեն` 1:0, Վաշյե-Լագրավ - Գիրի` 0:1, Անանդ – Նակամուրա, Սո - Կարուանա` ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5 միավոր, 2. Նակամուրա` 4.5, 3-4. Գիրի, Կրամնիկ` 4-ական, 5. Սո` 3.5, 6-8. Անանդ, Կարուանա, Կարյակին` 3-ական, 9-10. Վաշյե-Լագրավ, Կարլսեն` 2.5-ական:
Հունիսի 15-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի