ՄԱՐԶԱՍԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11:57 - 24 Հուն, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող  հանդիսականները պետք  է անպայման լինեն դիմակով:Մրցավայր մտնելուց առաջ  նրանք երկու անգամ  պետք է չափեն ջերմությունը: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր:

Հանդիսականները պետք է   մարզադաշտ  մտնեն ու  վերադառնան առանց ճանապարհից  շեղվելու՝  ոչ մի տեղ չմտնելով: Նրանք նաև պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից: Միակ բանը, որով կարելի է   արտահայտվել՝  ծափահարություններն են: 

Հրահանգներում կան կանոններ հերթերի, վաճառակետերի և զուգարաններ  այցելելու մասին՝   մարդկանց բազմությունից խուսափելու համար: 

Այցելուների սմարթֆոններում կլինի  ծրագիր, որը թույլ կտա արագորեն բացահայտել վարակվածի հավանական շրջանակը: 

Կարգելվի  մրցումների ընթացքում ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը: 

Եթե հուլիսի 12-ից հետո  արտակարգ ռեժիմ կամ  համավարակի դեմ պայքարի ուժեղացված միջոցառումների ռեժիմ մտցվի, ապա մարզասերների ներկայության հարցը կվերանայվի:

 

 

Այլ նորություններ