Քաթարի Դոհայում ավարտվեց սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը:
Հայաստանի պատվիրակներից, ինչպես ակնկալվում էր, առավել հաջող հանդես եկավ աշխարհի չեմպիոն, հենացատկորդ Արթուր Դավթյանը: Նա , ինչպես առաջին փուլում, այս անգամ նույնպես, հաղթեց հարազատ մրցաձևում և արժանացավ բարձրագույն պարգևին:
Օղակների վարժության եզրափակիչ էին մտել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նրանք, ավաղ, վճռական փուլում մրցանակային եռյակ չմտան:
Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցումները նշանակված են Բաքվում, և մերոնք, հասկանալի պատճառներով, չեն մեկնի այդ մրցավայր: