Կմեկնեն վարկանիշային մրցաշարերի

11:40 - 30 Հուն, 2019

Պորտուգալիայի  Օդիվելաշ քաղաքում  փետրվարի 1 – 4 –ը կանցկացվի  <<  Եվրոպա օփեն >>  անվանումով ձյուդոյի  օլիմպիական վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը / 60 կգ / և երևանցի  Դավիթ Սարգսյանը / 81 կգ /: Նրանց մրցավայր կուղեկցի վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:

Պարապուրդի չեն մատնվում նաև մեր առաջատարները ` Ֆերդինանդ Կարապետյանը  / 73 կգ / և Արսեն խանջյանը / 90 կգ /: Նրանք կմասնակցեն հաջորդաբար  Փարիզում  / փետրվարի 10  -12 / և Դյուսելդորֆում / փետրվարի 22 – 24 –ին / անցկացվելիք միջազգային բարձրագույն կարգի մրցաշարերին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ