Ըմբշամարտի միացյալ աշխարհի / UWW / գործկոմը հաստատել է 2020թ․ մեծահասակների աշխարհի առաջնության ծրագրերը։ Դա ազգային ֆեդերացիաների որոշման արդյունքն է։
Նոյեմբերի 6-ին UWW -ն կքննարկի շարունակվող համաճարակի, դրա ազդեցության և ազգային ընտրանիների մասնակցության հետ կապված ցանկացած փոփոխություն:
Կառույցի նախագահ Նենադ Լալովիչն ասել է, որ իրենք զգուշավոր լավատեսությամբ են վերաբերվում առաջնության կայացմանը։ Գերխնդիրը մարզիկների, մարզիչների և անձնակազմի անվտանգությունն է։ Պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի բելգրադյան ստուգատեսը առաջիկա դեկտեմբերին անցկացվի անվտանգ միջավայրում:
Աշխարհի պատանեկան առաջնությունը, որը նախատեսված էր մեծահասակների մրցաշարից մեկ շաբաթ շուտ, չեղյալ է հայտարարվել։