ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

11:00 - 03 Հուլ, 2020

Հոկեյի ազգային լիգայի  / NHL /  խաղացողները կկարողանան մասնակցել 2022թ․  և 2026 թ. ձմեռային  օլիմպիական խաղերին։ Նման  հնարավորություն  կընձեռի  ազգային  լիգայի և խաղացողների միության  / NHLPA /  միջև կայանալիք նոր  համաձայնագիրը: Այդ կազմակերպությունների միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 – 2022թթ․ մրցաշրջանից հետո: Կողմերն այժմ  բանակցում են փաստաթղթի երկարաձգման շուրջ: 

NHL- ի հոկեյիստները մասնակցել են  1998 -2014 թթ․ անցկացված օլիմպիական խաղերին: 

2022թ․  ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում / փետրվարի 4 -20-ը /, իսկ  2026թ․՝  Միլանում և Կորտինա- դ' Ամպեցցոյում  /փետրվարի 6 - 22-ը /:

Այլ նորություններ