Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահ Թոմաս Բախը հեռավար խորհրդակցություններ է անցկացրել կազմակերպության անդամների հետ։ Քննարկվել են Տոկիոյի խաղերի նախապատրաստության և կորոնավիրուսի համաճարակի հետևանքներին վերաբերող խնդիրներ։
Օրակարգի գլխավոր հարցերից է եղել նաև հուլիսի 17 –ին նախատեսված ՄՕԿ –ի 136-րդ առցանց նստաշրջանի անցկացումը։
Նախագահը նշել է, որ ՄՕԿ-ի կառուցվածքում աշխատող կանանց թիվը հասել է 47,7 տոկոսի: 30 հանձնաժողովներից տասնմեկը ղեկավարում են կանայք։ Նպատակը գենդերային հավասարություն ստեղծելն է։