2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է ավանի նախագծերի մրցույթի ավարտի մասին: Կառույցը նախատեսվում է տեղակայել Միլանի Պորտ Ռոման հին երկաթուղու կայարանի տարածքում: Այնտեղից մոտավորապես 30 րոպե կպահանջվի մրցավայրեր հասնելու համար : Խաղերի ավարտից հետո այդ շենքերը կդառնան սոցիալական բնակարաններ և ուսանողական հանրակացարաններ:
Շինարարական աշխատանքները կսկսվեն 2022 –ի ամռանը: