Միջազգային կարևորության հանդիպում է տեղի ունեցել Վատիկանում: Ելույթ ունենալով տեղի աթլետների առջև, Հռոմի Սրբազան Ֆրանցիսկոս պապը կարևորել է նոր՝ օլիմպիական տարում կայացած միջացառումը:
Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ << Փարիզ - 2024 >> օլիմպիական խաղերը կարող են կոտրել պատնեշները, բարեկամության կամուրջներ կառուցել և կարևորել է օլիմպիական զինադադարի արժեքը:
Պապը ընդգծել է սպորտի ուժը՝ աշխարհի միավորման գործում: Սպորտը միջոց է ոչ միայն տաղանդների հայտնաբերման, այլև առողջ հասարակություն կառուցելու համար:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ողջունելով Նորին Սրբության ուղերձը, շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս Պապին` օլիմպիական շարժման, խաղաղության, համերաշխության առաքելության և հաստատակամության համար: