Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչեւ 20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները:
Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաեւ երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ):
Հայաստանցի մարզիկը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ՝ 186 կգ, անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, սակայն այնուհետեւ հաջորդաբար սանձեց նաեւ 192 եւ 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաեւ հրում վարժությունում (236 կգ):