Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալը ավելացավ:
67 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը / Վեդի քաղաք / պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Ի դեպ, Գոռը պոկում վարժությունում պարգևատրվեց արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե պարգևով: