Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով

12:29 - 27 Հոկ, 2017

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը.

«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:

 

Այլ նորություններ