ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ

15:37 - 19 Նոյ, 2021

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) ղեկավար Լյուկ Տարդիֆն առաջարկել է 2030թ.  ձմեռային  օլիմպիական խաղերի ծրագրում  ընդգրկել 3 x 3 հոկեյը / նման փաստ է արձանագրվել նաև բասկետբոլում /։ Այդ խաղերը հյուրընկալող երկիրը հայտնի կդառնա 2023թ.  Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք ՄՕԿ-ի 140-րդ նստաշրջանում:

Լոզանում անցյալ տարի  անցկացված ձմեռային  պատանեկան  օլիմպիական խաղերում  IIHF-ն  կազմակերպեց 3 x 3 հոկեյի թեստային մրցաշար: 2024 –ի պատանեկանում կկայանա մարզաձևի նորամուտը:

Տարդիֆի խոսքով  կավելանա հոկեյում խաղարկվող  մեդալների քանակը:

Երիտասարդների համար դժվար է դիտել 2,5 ժամ տևողությամբ խաղ: Նրանք կնախընտրեն հետևել երկու խաղ՝  մեկ ժամում։ 

3 x 3 հոկեյի մրցամարտը բաղկացած է երեք  խաղափուլից / յուրաքանչյուրը 16 րոպե տևողությամբ /:  Մարզիկի փոխարինումը  տևում է  մեկ րոպե ( փոխարինումները  48 – ն են ): Դարպասապահները փոխվում են  ութ րոպեն մեկ, իսկ  ընդմիջումը տևում է երեք րոպե։ 

Սահադաշտի  առավելագույն չափը 30 x 20 մ է,  իսկ նվազագույնը՝ 25 x 15 մ:

 

 

Այլ նորություններ