Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ավարտվեց հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներ Վահե Վիրաբյանը և Ալեքս Արամայիսյանը բոլոր մրցաձևերում անհաջող մրցելույթներ ունեցան և տեղ զբաղեցրին հետնապահների շարքում:
Թույլ մրցելույթների պատճառներից մեկը հավանաբար այն է, որ հրապարակային հեծանվավազքում մեր մարզիկների մրցափորձը, մեղմ ասած, հարուստ չէ: