Հունիսի ութին, Գլազգոյում, շոտլանդացի ֆուտբոլիստները 2 : 0 հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին: Վեց օր անց, միմյանց հնարավորություններին արդեն ծանոթ թիմերի խաղացողները, ազգերի լիգայի մրցաշարի ծրագրով, մրցեցին Երևանում: Հյուրերը հաղթեցին խոշոր հաշվով ՝ 4 : 1: Այսքանը, քանզի այլ մեկնաբանությունը ավելորդ կլինի:
Հայաստանի հավաքականը, նույն մրցաշարի ծրագրով, հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 24-ին: Մեր թիմը Երևանում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն: