Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարսենին Ստավանգերի մրցաշարում:
Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 31-րդ քայլին նա ստիպեց Կարլսենին հանձնվել:
Այժմ Արոնյանն ունի 5 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Պենտալա Հարիկրիշտան է:
ՀԱՕԿ լրատվության բաժին