2032թ. օլիմպիական խաղերի կազմակերպիչները պաշտոնապես տեղափոխվել են նոր շտաբ, որը գտնվում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի խորհրդանշական ծովափնյա աշտարակներից մեկում:
Առայժմ աշխատակիցները կզբաղեցնեն ընտրված շենքի մեկ հարկի կեսը:
Ռիվերսայդ կենտրոնը Բրիսբենի քաղաքային լանդշաֆտի խորհրդանշական մասն է՝ քաղաքի հիասքանչ տեսարաններով: Այն դիտարժան երկնաքեր է, որը կառուցվել է 1986 թվականին և 40 հարկանի այդ կառույցն ունի 146 մետր բարձրություն: